Ծնվել է Մարիամ Ադամյանի և Միկա Ղափլանյանի առաջնեկը․ ուշագրավ մանրամասներ

Մի քանի ժամ առաջ հանրահայտ արտիստներ Մարիամի ու Միկայի առաջնեկի լույս աշխարհ գալու մասին տեղեկություն է հանրայնացվել։ Մարիամի հարսանեկան արարողության հարսնաքույրը այդ ուրախալի նորությամբ կիսվել է իր հարթակում։

Հայտնի է, որ Միկայի ու Մարիամի առաջնեկը դստրիկ է։ Չնայած Մարիամը մինչ բալիկին լույս աշխարհ բերելը սեռի մասին խոսելիս ասել էր, որ իրենք երջանիկ կլինեն երկու սեռի դեպքում էլ։ Նա իրողություններին փիլիսոփայորեն է մոտենում։

Մարիամի համար մայր դառնալը լրջագույն պատասխանատվություն է։ Վերջերս նա խոստովանել է, որ շատ մեծ մտավախություն ունի, թե չի կարողանա մայրական պարտականությունները լիարժեք կատարել, քանի որ բավականին ցրված ու մոռացկոտ է։

Ամեն դեպքում նա էլ, ամուսինն էլ մեծ անհամբերությամբ սպասում էին իրենց առաջնեկին։ Կարելի է պատկերացնել, թե ծնողներ դարձած ամուսին արտիստները որքան երջանիկ են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալու իրողությամբ։

Рейтинг
( 4 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: