Լիլիթ Կարապետյանը երգ է ներկայացրել․ «Հերոսը իմ սրտի»․ ահա թե ում է այն նվիրված

Լիլիթ Կարապետյանն իր մասնագիտական կարիերայի ընթացքում շատ հաճախ է ելույթներով հանդես եկել զինվորների և բանակի ներկայացուցիչների առաջ։ Նրա համար, ինչպես շատերի, զինվորն ու հայրենիքի պաշտպանությունը առանցքային կարևորություն ունեցող հարց է։

Լիլիթը նոր ստեղծագործության ներկայացմամբ է հանդես եկել, որի պրեմիերան միտումնավոր հենց հունվարի քսանութին է կազմակերպել՝ տեսահոլովակը նվիրելով Հայոց բանակի կազմավորման օրվան։ Երգը նվիրված է թանկ ու կարևոր անձանց՝ զինվորներին, որոնցից ամեն մեկն էլ հերոս է, երբ կանգնած է հայոց սահմանին ու հսկում է դրա անվտանգությունը։

Երգի երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է Ալթունյան Րաֆֆին, իսկ գործիքավորմամբ զբաղվել է Արմեն Սարգսյանը։ Ստեղծագործության մեջ փառաբանվում և գնահատվում է հայոց զինվորի անվեհերությունը և նրա հետևողական ու ամենօրյա պաշտպանությունը հայրենի հողին։

Լիլիթ Կարապետյանի ներկայացրած նոր, գեղեցիկ ու հուզիչ ստեղծագործությունը, որ վերնագրված է «Հերոսը իմ սրտի» կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: