«Տղես իմ համար ամենալավն է, բայց մյուսների որդիներից հաստատ ավելի լավը չէ»․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրեցի պրոդյուսեր Մխիթարյան Ռուբենը շատ ակտիվ մասնակցում է հանրային կյանքի կազմակերպմանը, բարձրաձայնում է իրեն՝ որպես ՀՀ քաղաքացու հուզող բոլոր հարցերն ու խնդիրները, մտահոգությունները։ Ռուբենը կարողանում է իր ստեղծագործությունների միջոցով որոշակի հասարակական կարծիք ձևավորոել։

Այս ամենով հանդերձ, շատ քիչ է պրոդյուսերը խոսում անձնական կյանքի մասին։ Նրա ընտանիքի մասին քիչ բան գիտենք, սակայն պրոդյուսերը բացառություն է արել ու խոսել է իր տղայի մասին, որին օրեր առաջ ճանապարհել է հայոց բանակ։

Նա այդ մասին խոսել է հենց բանակի օրը՝ նշելով, որ չնայած իր տղան իր համար բոլորից լավն է, բայց նա ամենևին էլ տարբեր, ավելի լավը չէ մյուս բոլոր ծնողների տղաներից, որոնք հիմա բանակում են, կամ բանակին են տվել իրենց կյանքը։

Բարի ճանապարհ մաղթելով զինծառայության մեկնող տղային՝ Ռուբենը գրել է, որ պետություն և բանակ լինելու է հենց ծառայող տղաների շնորհիվ։ Բարի ծառայություն մաղթենք նրանց։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: