Արփի Գաբրիելյանը շարունակում է ամուսնու հետ իրականացնել ոչ միայն մասնագիտական, այլ նաև հանրային գործունեություն։ Նրանք միասին համագործակցում են տարբեր ծրագրերի ու կազմակերպությունների հետ՝ ուրախություն պարգևելով իրենց երկրպագուներին։
Այս անգամ ամուսինները այցելել են իրենց փոքրիկ երկրպագուներին, որոնք այս օրերին պայքարում են իրենց առողջության համար։ Երեխաները պայքարում են դարի վտանգավոր հիվանդության՝ քաղցկեղի դեմ։
Արփին ու Միհրանը հանդիպել են Գայանեի ու Վիոլետայի հետ։ Արփիի ու Միհրանի հանդիպումը Գոհարի ու Վիոլետայի հետ կազմակերպել է «Սիթի օֆ սմայլ» կազմակերպությունը, որը նաև զբաղվում է երեխաների բուժման կազմակերպմամբ։
Արփին մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչպես են ուրախանում երեխաները, երբ տեսնում են իրենց։ Երեխաներին Արփին ու Միհրանը կարողացել են դրական ու հաճելի էմոցիաներ պարգևել։ Այդ հույզերն ու ապրումները ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։