Սևակ Ամրոյանն իր գեղեցիկ ընտանիքը կազմելուց ի վեր շատ հաճախ է սիրելի տիկնոջ հետ ճանապարհորդությունների գնում, միասին վայելում աշխարհը համատեղ բացահայտելու բերկրանքը։ Սևակը, հարկ է նշել, որ բավականին սիրով և ուշադրությամբ է վերաբերվում կնոջը։
Սևակենք հաճախակի են լինում Մոսկվայում։ Որպես կանոն, Մոսկվա գնալիս Սևակը մոսկովյան հրապարակի տարբեր հատվածներից լուսանկարներ է հրապարակում։ Այս անգամը ևս բացառություն չէ։ Նա օրեր առաջ էլ Բեյրութից էր լուսանկար հրապարակել։
Բեյրութում նա բավականին ջերմ համերգով է հանդես եկել, որի շրջանակում հայկական երգեր է կատարել՝ ստիպելով հանդիսատեսին հուզվել և ուրախանալ։ Իր տեղադրած կադրերով Սևակը շնորհակալություն է հայտնել իրեն ջերմ ընդունելու համար։
Երգիչը Մոսկվայում արված ու հանրայնացրած իր ու տիկնոջ կադրին կից խորհուրդ է տվել, որ մարդիկ շատ սիրեն իրար։ Լուսանկարում նկատելի է, որ Քրիստինան բալիկի է սպասում։ Նրանց նկարից սեր է ճառագում։