Լիլուն ծանր կորուստ է ունեցել, որի մասին խոսել է նաև իր հարթակում։ Կյանքից հեռացել է Լիլուի սիրելի սկեսրայրը՝ Տիգրան Վարդանյանը։
Լիլուն տեղադրել է նրա խպտերես ու պայծառ լուսանկարներից մեկը՝ գրելով, որ միշտ բոլորին մտքում նա այդպիսին է մնալու։
Հավելենք, որ Լիլուն մշտապես մեծագույն հարգանքով ու սիրով է խոսել իր ամուսնու ծնողների մասին։ Նա չի թաքցրել, որ սկզբնական շրջանում ամուսնու մայրն այնքան էլ ջերմորեն չի ընդունել նրան, սակայն ժամանակի ընթացքում սառույցը հալվել է։
Իսկ այ սկեսրայրը իր հոգատարությամբ ու ջերմությամբ Լիլուի համար իսկական հայր է եղել, որը փոխարինել է նրա հայրիկին։ Լիլուն հարազատ հորը վաղ տարիքում է կորցրել։
Օգտատերերը ցավակցել են Լիլուին, իսկ նրանցից մեկը գրել է, որ օրերս Տիգրան Վարդանյանին տեսել են Լիլուի դստեր հետ։ Հարազատները գիտեն, թե նա որքան լավ պապիկ է եղել։