«Որոշել ա իր տունը վառել։ Էդ ա, վառել ա, իջել խաղահրապարակում կանգնել ու ասում ա՝ լավ եմ արել․․․»

Այսօր արտակարգ միջադեպ է եղել Երազ անունով հայտնի թաղամասում, որտեղ բնակիչները տեսել են, որ բազմահարկ շենքերից մեկի մի բնակարան այրվում է։ Ավելի ուշ պարզվել է, որ հրդեհի հեղինակը հենց ինքը՝ տան տերն է եղել։

Ընդ որում, տան տերը նախապես բնակիչներից մի քանիսին ասել է, որ ցանկանում է նման բան անել։ Այս մասին իր հարթակում տեղեկացրել է Տարոն Ղազարյանը։ Նա տեղադրել է թաղամասում տիրող իրավիճակից մի հատված՝ գրելով․

«Հենց հիմա՝ Երազ թաղամասում։ Ուրեմն մի հատ բիձիկ, որոշել ա իր տունը վառել։ Էդ ա, վառել ա, իջել խաղահրապարակում կանգնել ու ասում ա՝ լավ եմ արել, ես՝ իմ տունը, ես սաղին ասել էի՝ հելեք տներից, վառելու եմ։

Ապրեն փրկարարները, ժամանակին էկան, հանգցրեցին։ Տուժածներ ոնց որ չկան»,- իր գրառումը եզրափակել է Տարոն Ղազարյանը։ Նրա տեղադրած կադրերը՝ կից։

Рейтинг
( 2 оценки, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: