«Մհեեեր, շնորհավոր տարեդարձդ․ Ջուլիկի հավերժ Շավո»․ Արաքս Մելիքյանի ինքնատիպ շնորհավորանքը Մհեր Մխիթարյանի տարեդարձի առիթով

Մերօրյա հանրահայտ արտիստներից մեկի՝ Մհեր Մխիթարյանի տարեդարձն է եղել նախօրեին։ Այդ առիթով արտիստը ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ։ Մհերին շնորհավորողներից մեկն էլ մեկ այլ արտիստուհի Արաքս Մելիքյանն է։

Արաքսը վերջին տարիներին հաճախ է Մհերի հետ երևում հեռուստաէկրանից։ Գործընկերները հանրահայտ սերիալում ամուսինների դեր են կերպավորում։ Նրանք միասին ներդաշնակ կերպով կարողացել են ստանալ Բլբուլյանների ընտանիքի մի ճյուղի պատկեր, որը սիրով է ընդունվել հեռուստադիտողի կողմից։

Արաքսը Մհերի տարեդարձը շնորհավորել է հետաքրքիր ու զվարճալի հոլովակով, որը հենց Մհերն է նկարահանել։ Հոլովակի մեջ Արաքսը «Բլբուլյաններ» սերիալի Ջուլիկի կերպարով է։ Նա Ջուլիկի հագուստով պարում է Ջուլիկի ոճի մեջ։

Այդ տեսահոլովակին կից Արաքսյան գրել է․ «Մհեեեր, շնորհավոր տարեդարձդ․ Ջուլիկի հավերժ Շավո»։ Մհերը շնորհակալություն է հայտնել հոլովակի և Արաքսի շնորհավորանքի համար։ Արաքսի տեղադրած հոլովակը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: