Հայտնի արտիստուհի Մերի Հակոբյանն իր գործընկերներից շատերի նման վերջին շրջանում Միացյալ Նահանգներում է հանգրվանել։ Թե որքան կմնա այնտեղ Մերին, դեռ հստակ չէ, բայց հստակ է, որ նա այնտեղ հնարավորինս հետաքրքիր է անցկացնում օրը։
Մերին Նահանգներում է իր քույրիկի՝ Նելիի հետ։ Քույրերը, ինչպես հայտնի է, երկվորյակներ ու ու շատ նման են իրար։ Քույրերի արտաքին նմանության և նախասիրությունների համընկնումների մասին խոսվել է բազմիցս։
Նախօրեին Նելլին շքեղագույն նվեր է մատուցել քրոջը՝ ապշեցնելով նրան։ Նա քրոջը դուրս է հրավիրել, որտեղ Մերիին սպասել է սպիտակ, գեղեցիկ մեքենա, որը փաթեթավորված է կարմիր ժապավենով։
Մերիին հոլովակ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ ապշահար կերպով է արձագանքում քույրիկի մատուցած անսպասելի ու գեղեցիկ անակնկալին։
Նելլին շամպայնով շնորհավորել է Մերիի նվերը, ապա քույրերը գրկախառնվել են։ Տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։