«Մեկ տանկով ոչնչացնել հակառակորդի 9 միավորից ավելի տեխնիկա․․․» անմահացած տանկիստ Վահե Ղահրամանյանի տարեդարձն է․ մանրամասներ նրա հերոսական պատմությունից

Քառասունչորսօրյային փառքով, պատվով ու հերոսությամբ նմահացած տանկիստ Վահե Ղահրամանյանի ծննդյան օրն է։ Նա անօրինակ հերոսությամբ է աչքի ընկել մարտերի թեժ օրերին։ Նրա մասնակցությամբ պատմություններն արժանի են գրվելու, նույնիսկ էկրանավորվելու։

Վահե Ղահրամանյանի տարեդարձի առիթով Նազիկ Հովասափյանն իր հարթակում գրել է․ «26-ամյակդ շնորհավոր, Վահե, օձունցի խիզախ տանկիստ։ Մտածում եմ` գրել ամեն ինչ, թե՞․․․ լռել, շատ կարևոր բառեր պարզապես անիմաստ ու սին են դարձել։

Չգիտեմ ին՞չ անուն տալ քո կատարածին` մեկ տանկով ոչնչացնել հակառակորդի 9 միավորից ավելի տեխնիկա։ Հակագրոհի ընթացքում 3 րոպեում հրամանատարական մտոցից զուգակցված գնդացրով արձակել 500 կրակոց՝ ապահովել տանկի անվնաս տեղաշարժը դեպի Արեգա։

Տանկը բարեհաջող մարտից դուրս բերելուց հետո կասեցնել հակառակորդի տանկային հարձակումը՝ ոչնչացնելով ևս հակառակորդի 2 միավոր տանկ, 2 միավոր զրահափոխադրիչ և հակառակորդի հետևակ։ /հատված` «Մարտական ուղի»/

Ո՞վ է ասում, թե` մենք պարտվել ենք»,- իր գրառումը եզրափակել է Նազիկ Հովասափյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: