Անուշ Քոչարյանը գրել է․ «Մեծ վթարից փրկվեցինք: Ու էդ միլիվայրկյանների մեջ ինչ-որ անսովոր, սարսափելի մի բան տեղի ունեցավ, որ սեղմեց կուրծքս, ու մի տեսակ ներսիցս մի բան էր ուզում դուրս թռչի, երեւի սիրտն էր (հոգին): Չգիտեմ:
Ամեն դեպքում էդ նույն միլիվայրկյանների մեջ պարզ մի բան հստակ գծվեց, բոլոր առավոտների ու բոլոր երեկոների «շնորհակալ լինելու պահը»: Եվ ես ինձ ու սիրելի մարդկանց համար էլի շնորհակալ եղա: Եվ կիրակիի ողջ անջատումս նվեր էր օրվա ավարտի փրկությանը:
Խնդրում եմ ոչ մի դեպքում զգոնություն չկորցնել վարելիս: Մեծ արագությամբ աջից վազանց կատարելը (այն էլ այս եղանակին) առնվազն հիմարություն է: Փառք Աստծո, ձախակողմյանը դատարկ էր: հուսամ՝ վարորդը, ով սարսափելի կերպով հարվածեց կայանած մեքենաներին լուրջ վնասվածքներ չունի։
Գրառմանս կցում եմ կենսական լուսանկարը՝ լույսը տեսնելու եւ սիրելու անմեկնելի ուժով ու էներգիայով: Խաղաղ գիշեր, սիրելիներ»։