«Մալաթիայի տոնավաճառում սեփականատերը, մոտավոր հաշվարկներով, ամսական 36 մլն տեղի փող է հավաքել, բայց էլեմենտար պայմաններ չի ապահովել, որ․․․»

Օրերս Մալաթիայի տոնավաճառում առևտուր անող վաճառականները դժգոհությամբ բարձրաձայնեցին այն մասին, որ արգելք է դրվել տոնավաճառի գործելու իրավունքի վրա։ Պատճառն անվտանգային խնդիրն է․ բացահայտվել են խախտումներ։

Այս մասին Հովսեփ Կուբատյանը գրել է․ «Մալաթիայի տոնավաճառում սեփականատերը, մոտավոր հաշվարկներով, ամսական 36 մլն տեղի փող է հավաքել, բայց էլեմենտար պայմաններ չի ապահովել, որ մարդիկ անվտանգ ու քիչ թե շատ նորմալ պայմաններում աշխատեն:

Հիմա, երբ պետությունը որոշել է այլևս կոմպրոմիսի չգնալ, սեփականատերը թաքնվում է մարդկանց հետևում, որոնք իրոք վարկերը չեն կարողանալու տալ, ընտանիք չեն կարողանալու պահել:

Եթե պետությունը հետևողական լինի և նույն մոտեցումը ցուցաբերի նաև այլ առևտրի կենտրոնների մասով, այսօր բողոքող և դեռ չբողոքող մարդիկ, որոնք անտանելի պայմաններում իրենց ապրուստի միջոցն են վաստակում, կսկսեն աշխատել քիչ թե շատ նորմալ, անվտանգ պայմաններում: Բայց շատ կարևոր է հետևողական աշխատանքը բոլոր տնտեսվարողների մասով»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: