Հանրահայտ դերասանուհի Արաքսյա Մելիքյանը նշել է ծննդյան տարեդարձը։ Արաքսն իր խենթ ու համարձակ կերպարով, ակտիվ վարքագծով աչքի ընկնող անհատներից է, որը նաև երկու հրաշալի զավակների մայր է, դերասան Զաքարյան Անդրանիկի կինը։
Դերասանուհին շատ բաց է հանրության առաջ․ չի թաքցնում մտքերն ու մտահոգությունները։ Օրվա առիթով նա ստացել է բազմաթիվ ջերմ ու հաճելի շնորհավորական բարեմաղթանքներ։ Արաքսյայի ընկերուհին՝ Ծովինարը, շնորհավորելով նրան՝ գրել է․ «Ես Արաքսիս նման կրեատիվ չեմ կարող լինել, դա նրա արժանիքն է։
Տանջվում էի իմ ու քո 1000 տարվա նկարներից, տեսանյութերից ինչ հավաքեմ, տանջվեցի ու հասկացա․ մեր 1000 տարվա ընկերությունը մերն է, ինչ կարիք կա, որ բոլորն իմանան մեր խելառության աստիճանը։
Շնորհաաաավոր սիրուն Արաքս, երջանիկ եղիր, քանի որ այն քեզ շաաատ է սազում, մնացածը վաղն ականջիդ կասեմ»,- իր գրառումը եզրափակել է Ծովինարը՝ կցելով իր ու Արաքսի համատեղ լուսանկարներից մեկը։