Հայ հայտնիների բանակային շրջանի լուսանկարները և այլ ուշագրավ մանրամասներ

Հայոց բանակը դժվարին շրջափուլ է ապրում, սակայն հաղթահարում է դժվարությունը պատվով ու կամքի ուժով։ Բանակի կազմավորման խորհրդանշական օրը շատերն իրենց սրտի խոսքով հանդես եկեն, իսկ սրտից բխած խոսքերը հասկանալիորեն որոշակի թախիծ պարունակող էին։

Շատերը, ի նշան բանակի նկատմամբ իրենց հարգանքի ու պատկառանքի, հանրայնացրեցին իրենց բանակային ժամանակվա լուսանկարները՝ հայտնելով, որ հպարտ են, որ առիթ են ունեցել ծառայելու հայկական բանակում։

Բանակային շրջանի լուսանկար է տեղադրել Էրիկ Անթառանյանը, որն արդեն երկար ժամանակ է, ինչ գտնվում է փակված Արցախում։ Էրիկն իր հրապարակմանը կից գրել է, որ բանակում իր հրամանատարը եղել է Ամարասի Արթուրը։ Էրիկը նաև հավելել է, որ իր նման լավ են ծառայել նաև Բավեյան Նարեկն ու Սաֆարյան Արսենը։

Բանակային շրջանի լուսանկար է հրապարակել նաև Գարիկ Պապոյանը, որը ծառայել է Քարվաճառում։ Գարիկի հրապարակած կադրն արվել է 2006 թվականին։ Նա իր հրապարակած կադրին կից գրել է․ «Շնորհավոր մեզ, որ ունենք Հայոց Բանակ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: