Հանրահայտ դերասանուհի Զեուդի Արայան հատկապես հայտնի դարձավ իր դերասանական կարիերայի մեկնարկին, երբ կերտեց Ուրբաթի կերպարը «Ռոբինզոն Կրուզո» ֆիլմում։ Զեուդի Արայան այսօր արդեն յոթանասուն տարեկան է։
Նրա ներկայիս լուսանկարները ապշանք են հարուցում, քանի որ դերասանուհին զարմանալի կերպով պահպանել է իր երիտասարդությունն ու կանացի բացառիկ հմայքը։ Ոչ մեկը չգիտի, թե որն է Արայայի հմայքի գաղտնիքը։
Զեուդի Արայան ծնվել է Եթովպիայում։ Նրա ընտանիքը քաղաքական գործիչների ընտանիք է։ Նա հաղթում է տեղի գեղեցկության մրցույթում, որից հետո տեղափոխվում է Հռոմ։
Արայան սկսել է ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում՝ վայելելով մեծ ճանաչում ու սեր։ Սակայն ամուսնանալուց հետո Զեուդի Արայան միառժամանակ դադարեցրել է զբաղվելով դերասանական կարիերայով։
Իննսունական թվականներից հետո Արայայի ամուսինը մահանում է, որից հետո տաղանդավոր արտիստուհին դարձյալ վերադառնում է մեծ էկրաններ։ Նա հիմա էլ ակտիվ մասնակցում է ֆիլմերի ցուցադրությունների, կարևոր մշակութային միջոցառումների, որոնք կապված են ֆիլմարտադրության հետ։