Հանրահայտ արտիստ Վահագն Գալստյանը նշում է ծննդյան տարդարձը։ Նա ծնունդով աբովյանցի է։ Վահագնը ծնվել է Ռուբենի և Ռիմայի ընտանիքում։ Հայրը տարիներ առաջ է վախճանվել, սակայն իր իմաստուն խորհուրդներով մշտապես որդու կողքին է։
Վահագնը տան ավագ զավակն է։ Ունի կրտսեր եղբայր՝ Արամը, որը ապակիների մասնագետ է։ Վահագնը դպրոցից հետո արտիստական կրթություն է ստացել Թատերական ինստիտուտում, որից հետո տարիներ շարունակ դասավանդել է։
Վահագնը տարիներ շարունակ ակտիվ կերպով ներկայացել է դերասանական ինքնատիպ խաղով։ Հիմա էլ արտիստը բավականին ակտիվ է ոլորտում։
Վահագնը երկու երեխաների հայր է։ Նրա զավակներից ավագը՝ աղջիկը, նույնպես ունի արտիստական լուրջ կարողություններ։ Վահագնի դստեր անունը Լիլի է։ Նա բավականին ակտիվ է համացանցում։
Վահագնի տղան՝ Հայկը, ոչ միայն արտիստական հակումներ ունի, այլ նաև որոշ ներկայացումներում հասցրել է հայրիկի հետ հանդես գալ ներկայացումներում։