Այսօր Բելլա Քոչարյանի տարեդարձն է։ Նա բոլորում է վաթսունինը տարին։ Տիկին Բելլան ծնունդով ստեփանակերտցի է։ Օրվա առիթով Անահիտ Մութաֆյանը գրել է․ «Տարիներ առաջ, երբ դեռ ուսանող էի հագուստի ոճով և սանրվածքով փորձում էի կրկնակել Տիկին Բելային։
Մայրս դիտողություն էր անում, որ 18 տարեկան աղջիկը իրավունք չունի նման կերպ հագնվել և սանրվել, բայց երբ արդարացա,որ ուզում եմ նմանվել Առաջին Տիկնոջը մաման ժպտաց ու ասաց «արտաքինով մի նմանվիր, համեստությամբ ու զսպվածությամբ նմանվիր»։
Իհարկե դա չստացվեց ինձ մոտ, բայց ես գտա Տիկին Բելայի գրական նմանակին Նուարդ թագուհուն ուժեղ, զուսպ հայ կնոջ կերպար։ Տիկին Բելա, իմ հավերժական առաջին Տիկին շնորհավոր ձեր ծննդյան տոնը, Ձեզ առողջություն և ուժ։
Թող չար մարդիկ ձեր արցունքով չուրախանան։ Թող չհասնի հառաչանքը ոսոխին։ Թող չկոտրվի ձեր կանացիության բյուրեղը։ Որ դուք ապրեք ձեր զավակների և ընտանիքի համար»։