Հայոց բանակի կազմավորման այս խորհրդանշական օրը հիշում և խնկարկում ենք այն բոլոր տղաների փառավոր անունները, որոնք սեփական անձով կանգուն պահեցին բանակն ու հայրենիքը։
Սոն Գրիգորյանը, տեղադրելով հերոսացած Մենուա Հովհաննիսյանի չքնաղ աղջնակի՝ Արիանայի հանդեսից մի կադր, իր հարթակում գրել է հետևյալը․ «Ծանոթացե՛ք Արցախի հերոս, անմահ զինվոր Մենուա Հովհաննիսյանի Դուստրն է՝ Արինան։
Այսօր իր հանդեսն էր ու հասցրեց բոլորին պատմել,որ իր հայրիկը հերոս է և ինքն իր հայրիկի զինվորական գլխարկն է կրում: Քաջերի սերունդները քաջերն են։ Հավերժ Փա՛ռք Քո հայրիկին ու իր նման բոլոր հայոց տան ճրագի պահապաններին հազար խոնարհում։
Մեր հերոսների և Հայրենիքի համար կյանք ու սեր տված բոլոր տղաների առջև։ Խաղաղ ննջեք Դուք՝ Հայոց աշխարհի Ռազմի Աստվածներ։ Ձեր սերունդները Ոսկե Հատիկներն են մեր ապագայի և դարմանները Հայի վերքերի»։
Սոն գրիգորյանն իր հրապարակումը եզրափակել է հայոց բանակին նվիրված շնորհավորական խոսքերով։