Ստելլա Սարուխանյանը գրել է․ «Լուսանկար, որը պատմություն է կերտում։ Սյունիքի Տանձատափ գյուղն է, որի մասին գուցե շատերդ լսած էլ չկաք։ Երկնքից մեկ կանգառ ներքև, Աստծո փեշի տակ գտնվող այս գյուղում ընդամենը 15 ընտանիք է բնակվում։
Լուսանկարում գյուղի չորս աշակերտներն են (ուրիշ երեխա չկա գյուղում) և հայրենասեր, մարդ մեծատառով երիտասարդ տնօրեն Անին, Անիս։ Գյուղը պահվում է, ապրում է, ողջ է մնում գյուղացու այնտեղ ապրելու, գյուղը չլքելու շնորհիվ։
Ես դեռ չգիտեմ ինչ եմ(ենք) անելու, բայց գիտեմ, որ անելու եմ։ Էս գյուղը պիտի ապրի, ծաղկի, զարգանա, վերաբնակեցվի։ Առաջիկայում ես, Արսինե Սահակյանը և Կարեն Առաքելյանը գնալու ենք Տանձատափ, որ ձեզ մոտիկից իրար հետ ծանոթացնենք։
Գիշերելու ենք Գնելենց տանը, վառարանի կողքի վրայի դոշակին նստլու ենք, պլեճ անենք, տնական թթվով ու մաճառով ուտենք, ու գծենք գյուղի զարգացման քարտեզը։ Ասում են, որ հրաշալի ու պատրաստակամ վարչական ղեկավար ունի, վստահ եմ բարեկամանալու ենք։
Մայիսին գնալու ենք Աղասի Ազարյանի ու Սոֆի Գևորգյանի հետ։ Իրենք ամուսիններով, գյուղացիների հետ միասին ներկելու են բոլոր 15 դարպասները։ Իսկ լուսանկարի դեմքերը հիշեք, քանի որ նրանք են կերտելու իրենց իսկ գյուղի հաջողության պատմությունը»։