Բանակի օրը նախ ևս առաջ զինծառայողների օրն է, քանի որ օրվա խորհուրդը կայանում ու կարևորվում է նրանցով։ Բանակում ծառայելը մեր օրերում բազմակի պատասխանատու և բարդ է, քանզի երկիրն ու բանակն ապրում են դժվարագույն օրեր ու ժամանակներ։
Այս առիթով Սուրեն Շահվերդյանը գրել է․ «Օրվա հարցը՝ ծառայել եք բանակում: Պատասխան՝ այո, ծառայել և շարունակում եմ ծառայել և օգնել մեր բանակին։ Հարց`մեր ինչի՞ն է պետք հզոր բանակ: Հզոր բանակը մեզ անհրաժեշտ է մեր տարածքները պաշտպանելու համար:
Բայց դա միակ նպատակը չէ, քանի որ մեր բանակի խնդիրն է նաև հակառակորդի կողմից ժամանակավորապես օկուպացված մեր տարածքների ազատագրումը։ Յուրաքանչյուրիս պարտքն է նպաստել մեր բանակի վերելքին: Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ»։
Անի Քոչարյանն էլ բանակի օրվա առիթով հպարտությամբ տեղադրել է իր միակ որդու լուսանկարը՝ շնորհավորելով երկրին ու Աբելին բանակի օրվա առիթով։
Արձագանքելով Անի Քոչարյանի այս գրառմանը՝ Անուշ Սանասարյանը գրել է․ «Իմ լավ թոռնիկ, բարի ծառայություն և բարի վերադարձ, աշխարհին էլ խաղաղություն, սիրում և սպասում եմ քեզ, քո տատիկ»։