«Ի՞նչ օրինական մեխանիզմներ կան վերահսկելու ուսուցիչների ամենաթողությունը․․․»

Գրող Արփի Ոսկանյանը հաճախակի է բարձրաձայնում իրեն հուզող և անհանգստացնող հարցեր, որոնք հիմնականում դպրոցական ուսումնառությանը և ուսումնառության կազմակերպմանն են վերաբերում։ Նրա հերթական հրապարակումը ուսուցիչների մասին է։

Գրողը, որ նաև մայր է, իր հարթակում գրել է․ «Ի՞նչ օրինական մեխանիզմներ կան վերահսկելու ուսուցիչների ամենաթողությունը։

Ի՞նչ կարող է անել ծնողը, եթե կասկածներ կամ համոզմունք ունի, որ ուսուցիչը ցածր է գնահատում աշակերտին եւ չի ուզում թույլ տալ, որ աշակերտը համակերպվի վատ սովորողի կարգավիճակի հետ, եւ որ դպրոցը անդուլ կերպով ճնշի լավ սովորելու նրա մղումը։

Կա՞ նախարարություն դիմելու ու վերաքննություն պահանջելու հնարավորություն՝ շրջանցելով դասղեկին, տնօրենին դիմելու կամ ուսուցչի հետ լեզու գտնելու ստորացուցիչ ընթացակարգերը։

Ընդհանրապես, պետությունը տեր կանգնո՞ւմ է երեխաներին, թե՞ նրանք միայն պարտավոր են մեծանալ եւ հնարավորինս ճնշված մեծանալ՝ բանակում լավ ենթարկվելու ու պատերազմներում պարտվելու համար։ Հարցս հռետորական չէ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: