«Եվրատեսիլի մասնակիցը որոշվել է, պայմանագիրն էլ ստորագրված է, ցավոք, չեմ կարող հրապարակել այդ «աղջկա» անունը։ Միայն կասեմ, որ նա․․․»

Ինչպես հայտնի է, Եվրոտեսիլյան առաջիկա մրցույթը տեղի է ունենալու Լիվերպուլում, քանի որ վերջին եվրոտեսիլյան մրցույթում հաղթեց Ուկրաինան, իսկ վերջինս հասկանալի պատճառներով չի կարող հյուրընկալել երաժշտական մրցույթի մասնակցիներին։

Այս տարվա եվրոտեսիլյան մրցույթը լինելու է մայրիսի առաջին տասնօրյակին՝ 9-ին, 11-ին, 13-ին։ Հայտնի է նաև, որ մրցույթին հայկական պատվիրակությունը նույնպես մասնակցելու է։ Այս մասին իր հարթակում լրագրող Վաչիկ Գրիգորյանը գրել է․

«Եվրատեսիլի մասնակիցը որոշվել է, պայմանագիրն էլ ստորագրված է, ցավոք, չեմ կարող հրապարակել այդ «աղջկա» անունը։ Միայն կասեմ, որ նա X factor-ից կամ Հայսուպերսթարից չէ, մեծ բեմերում ելույթների փորձ չունի, գեղեցիկ է, արտիստիկ, ոճային ու յուրօրինակ:

Ձայնային տվյալներով առանձնապես չի փայլում, բայց մի լավ հատկանիշ ունի, ինքն է գրում իր երգերն ու գրում է այնպես, որ կարողանա երգել»,- այսպես է իր գրառումը եզրափակել լրագրող Վաչիկ Գրիգորյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: