Արգինա Հարությունյանը օրերս կյանքից հեռացած Աշոտ Զոհրաբյանի ծննդյան օրվան և բարի հիշատակին նվիրված այսպիսի հրապարակում է արել․ «Նոր էի ընդունվել կոնսերվատորիա։ Մի օր, հերթական դեպրեսիայի ալիքի տակ բացեցի մեր բուհի ամենալուսավոր դուռը՝ 226-ը։
Ծուխը հաղթահարելով գնացի առաջ, գրկեցի ու ձայնումս մի տեսակ մեղադրանք պարունակող ելևեջներով ասացի, որ ես սխալ բան եմ արել, ես էստեղ չպիտի ընդունվեի, էս իմ տեղը չի։ Աչքերս լցրել էի, սպասում էի, որ մի բառ ասի՝ սկսեմ հեկեկալ ու ինքս ինձ ապացուցել վերջապես, որ ես սխալ բան եմ արել, ասաց․
-Այ ախմախ, հլը քեզ հավաքի, ու մի բան ասեմ՝ հիշի: Էս շենքում, դասատու-աշակերտ խառը 99%-ը իրե՛նք են ընտրել երաժշտի մասնագիտությունը, մի 4 հոգու գիտեմ էստեղ, որ մասնագիտությունն է իրենց ընտրել, մեկը դու՛ ես, ախմախ ե՞ս արա, հը, ծխե՞ս։
Դու ճիշտ էիր, իմ լավ ընկեր։ Շնորհակալ եմ, որ թույլ չտվեցիր հիմար բան անել։ Շնորհավոր երկնային ծնունդդ»։