«Անկախ կիսավեր ու հոգեբանական-ֆիզիկական կnտրվածքից, հեգնել բանակի օրը, նշանակում է հեգնել էն մի մատ երեխեքի դուխը, ովքեր մեզանից հազար անգամ մաքուր ու իրար նվիրված գտնվեցին․․․»

Էդուարդ Մանվելյանը գրել է․ «Անկախ ամեն մի սրիկայի ու նրան անվերապահորեն սատարող-չսատարողից, էս ժողովուրդը միշտ է ունեցել նվիրյալներ, ում հաշվին էլ՝ հազիվ 7-10 տոկոս, դեռ շնչում է Երկիրը, թեև՝ ծանր վիրավոր։

Ինչու՞ 7-10%, որովհետև, հաստատված տվյալներով, արցախյան երկու պատերազմներին, պարտադիր ծառայությունից զատ, մասնակցել է բնակչության կամավորների միայն 7-10%, մինչդեռ՝ հայրենական կոչվածին մասնակցեցին 600 հազար հայեր, որոնցից գրեթե 80 հազարը Արցախից, ու այն թվերի համար, սա բնակչության գրեթե կեսն էր։

Այսօր, անկախ կիսավեր ու հոգեբանական-ֆիզիկական կnտրվածքից, հեգնել բանակի օրը, նշանակում է հեգնել էն մի մատ երեխեքի դուխը, ովքեր մեզանից հազար անգամ մաքուր ու իրար նվիրված գտնվեցին։

Հեգնել բանակի օրը, նշանակում է չարախանդալ երևույթին ու մեղքը բարդել երեխեքի վրա։ Հեգնել բանակի օրը, նշանակում է ստորանալ ու ստրկանալ նորից ու նորից։ Լինելով միմյանց բացարձակ անծանոթ, ոչ մի երեխա չփախավ՝ ընկերոջը թողնելով անտեր, մինչդեռ մենք, հազար տարի իրար ճանաչելով, գզեցինք ու լափեցինք իրար։

Բանակը մնաց ամենամաքուր օջախը․ ավաղ՝ բզկտված, բայց մաքրամաքուր, որովհետև, կրկնվեմ։ Պատերազմը հոգևոր ինֆլացիա էր, որի արդյունքում, մեր էժան կյանքի հաշվին, պարտվեց նրանց թանկ մահը։ Շնորհավոր, տղերք ջան»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: