«Այն, ինչ կապված է մեր Հերոսների ու մեր նահատակված տղաների ընտանքիների բուժման վայրի հետ, պիտի լինի լավագույնը»

Սուրեն Արեենցը գրել է․ «Այն, ինչ կապված է մեր Հերոսների ու մեր նահատակված տղաների ընտանքիների բուժման վայրի հետ, պիտի լինի լավագույնը։

Եվ հենց պահապանը, որն այսօր նվեր ստացանք աշխարհում միակն է իր տեսակի մեջ։ Հայկական գամփռը, որին աշխարհի 60-ից ավելի երկիր պաշտոնապես ընդունել է որպես ազգային ցեզատեսակ։

Շուն, որը 2016 թվականից գտնվում է պետության պահպանման ներքո և գրանցված է համաշխարհային բոլոր տեսակի կինոլոգիական ընկերությունների կողմից։

Մեր Չինարը, այսօր իր տեսակի պահպանող մեր հրաշք հայուհու` անձամբ տիկին Վիոլետա Ղարիբյանի կողմից, իր բոլոր պաշտոնական փաստաթղթերով, լիցենզավորված իր սերտիֆիկատներով, իր տոհմական անձնգրով այսօրվանից սկսեց բնակվել Հերոսների Վերականգնողական Քաղաքում։

Այսօր իմ հրաշք ծնողները նույնպես ներկա էին այս մեր նոր բնակչի գալու կապակցությամբ և մեր Չինարը նրանց շաաատ սիրեց։ Հայակական գափռը կհսկի մեր քաղաքը և կմասնակցի նաև որոշ թերապիաների»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: