«Իմ ապեր, Իմ Արամուս, Քուրդ քո ուզածի պես ա մնալու․․․» մահացած Արամ Մանուկյանի քրոջ հուզիչ հրապարակումը

Մանուկյան Արամը, որ Վանաձորից էր ու ծառայում էր Ազատ գյուղի զորամասում, զորամասի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքի զոհերից մեկն է։ Տղան, ինչպես երևում է նրա սոցհարթակի կոնտենտից, բավականին խելացի ու գաղափարական երիտասարդ է եղել։

Նրա քույրը՝ Մելինա Մանուկյանը, իր հույզերն ու ապրումներն արտահայտում է իր սոցհարթակում՝ անելով որոշ հրապարակումներ։ Նա գրել է․ «Իմ ապեր, Իմ Արամուս, Քուրդ քո ուզածի պես ա մնալու, միշտ մնալու ա քո մեծ ախպերը, որ մամայիդ փրկի։

Չկասկածես։ Ես կամ, ես երկուսն եմ կրում իմ հոգում, քեզ էլ եմ կրում։ Դու երկնային կյանքդ վայելիր, Իմ Արամուս, Իմ չվերականգնվող հարստություն»։

Ամիսներ առաջ եղբոր տարեդարձի առիթով Մելինեն գրել էր հետևյալը․ «Իմ լույս, Իմ ուրախություն։ Բախտավոր եմ ես, որ ունեմ քեզ, իմ պաշտպան, իմ հզոր, իմ ամենաթանկ:

Շնորհավորում եմ իմ Արամուս, այս առանձնահատուկ օրը` քո ծննդյան օրը, ես ուզում եմ Աստված օրհնի քեզ քաջառողջությամբ, սիրով, բախտավորությամբ:

Լինես անփորձանք, և խոչընդոտների դեպքում չկորցնես երբեք տոկունությունդ ու համառությունդ: Շնորհակալ եմ ,որ ունեմ քեզ, որ միշտ իմ կողքին ես իմ զինվոր:

Рейтинг
( 11 оценок, среднее 3.82 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: