Արամի հուզիչ շնորհավորանքը քույրիկի տարեդարձին․ տեսանյութ, որն անհնար է առանց հուզվելու դիտել

Ողբերգությունը, որ տեղի ունեցավ օրերս, լուսավոր ու պայծառ նոր երիտասարդների անուններ հանրահռչակեց։ Տղաները դարձան լուսավոր հիշողություններ։ Նրանց մասին հարազատները շարունակում են ներկայով խոսել։

Մանուկյան Արամի քույրը՝ Մանուկյան Մելինեն, արդեն մի քանի օր է, ինչ մտքով եղբոր հետ է։ Նա նորանոր կադրեր է հրապարակում եղբոր մասնակցությամբ՝ նրան մշտապես հիշելու խոստումներ տալով։ Մելինեն տեղադրել է իր ծննդյան օրվա տեսանյութը։

Տեսանյուի մեջ երևում է, թե ինչպես է եղբայրը շամպայնի բաժակը ձեռքին սիրելի քույրիկին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ուղղում։ Այդ տեսանյութին կից Մելինեն գրել է հետևյալը․ «Լույս ա, որ կա։ Խոստումներդդդդ, Հպարտ եմ ու մնալու եմ հպարտ, Մազերս ոչինչ, դու լինեիր, Իրարով ջիգյար տղա»։

Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է Արամը շամպայնով թրջել քույրիկի մազերը։ Արամի ու Մելինեի մասնակցությամբ ուրախ տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: