«44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած ընտանիքը զույգ բալիկ է ունեցել․․․»

Վարդանյանների ընտանիքում երկվորյակ է լույս աշխարհ եկել։ Ընտանիքը պատերազմում որդի էր կորցրել։ Լիլիթը վերագտել է կյանքի հոտըն ու համը, աչքերին չի հավատում։ Այս առիթով Ֆեյսբուքյան օգտատեր Լիանան տեղադրել է տեսանյութ և դրան կից գրել հետևյալը․

«44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած ընտանիքը զույգ բալիկ է ունեցել։ Ժող ջան, շատ սթրեսային է մեր կյանքը, մանավապդ համացանցում։ Աշխատեք ԼԱՎ ու ԲԱՐԻ բաներ նայել ու տարածել։

Մեր երկրում շատ ու շատ լավ բաներ են կատարվում, որոնք մնում են ուշադրությունից դուրս, քանի որ բացի ծախված լրատվամիջոցները մենք էլ ենք նպաստում, որ վատը ու չարը տարածվի, ինքներս էլ ենք բացասական լիցքեր գեներացնում։

Եկեք պայմանավորվենք ու օրվա մեջ մի քանի լավ ու բարի նորություն դնենք մեր էջերում։ Հավատացեք, որ սա մեզ պետք է, հակառակ դեպքում կարելի է տարբեր հոգեբանական և առողջական այլ խնդիրներ ունենանք

Рейтинг
( 5 оценок, среднее 4.2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: