«Ուղիղ նայում էի ադրբեջանցուն, տեսնեի՝ ինչ կանի». ի՞նչ են պատմում արցախցի երեխաները ադրբեջանցիների հետ միջադեպի մասին

Օրեր առաջ արցախցի երեխաներին ռուս խաղաղապահները հանձն են առել անցկացնել փակված ճանապարհով՝ հասցնելով իրենց ծնողներին։ Նրանք դա կազմակերպել են գիշերային ժամի։ Այս գործողությունն առանց միջադեպի չի անցել։

Երեխաներին տեղափոխող ավտոբուսը կանգնեցվել է ճանապարհին։ Երեխաները նախ ադրբեջանցի լրագրողների են տեսել։ Նրանցից մեկը մտել է ավտոբուս, հյութ է հանել, հյուրասիրել՝ նկարահանելով երեխաներին։ Լրագրողը նկարահանում է իրականացրել ու իջել։

Ավելի ուշ մեկ այլ մեքենա են բարձրացել ադրբեջանցիներ, որոնք դիմակներ են ունեցել։ Մեքենաներից մեկում գտնվող մի արցախցի աղջիկ վախից ուշաթափվել է։ Երեխաները անհանգստացել են, նույնիսկ վախեցել են, որ գուցե գերեվարվեն, բայց բարեհաջող տեղ են հասել։

Ավտոբուսում նստած տղաներից Վահագնը հետո պատմում է, որ ինքը ադրբեջանցուն է անմիջապես նայել, քանի որ մտածել է, որ եթե պաշտպանվելու անհրաժեշտություն առաջանա, կարողանա կողմնորոշվել։ Վահագնի պատմությունը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: