Այս կինն իր տունը Բարբիի բնակարանի է վերածել․ տեսնել է պետք

Գրեթե յուրաքանչյուր աղջիկ փոքր տարիքում երազել է նման լինել Բարբի տիկնիկին: ԱՄՆ-ում բնակվող ճապոնուհի Ազուսա Սակամոտոն որոշել է իր մանկության երազանքն իրականություն դարձնել․ կնոջ բնակարանը նման է իսկական Բարբիի տան:

Բնակարանի ողջ դիզայնը վառ վարդագույն երանգների մեջ է, իսկ իրերի մեծամասնության վրա կարելի է գտնել Բարբիի բրենդային տարբերանշանը: Կինը նաև իր ազգանունն է փոխել և հիմա նա Ազուսա Բարբին է:

37-ամյա կինը համոզված է՝ իր տարիքը ոչ մի կերպ չի ազդում իր սիրելի խաղալիքի հանդեպ սիրո վրա: Սակամոտոն մատնահարդարման վարպետ է և նույնիսկ տան աշխատանքային հատվածը,որտեղ Սակամոտոն հաճախորդների է ընդունում, Բարբիի ոճի մեջ է:

Արտաքուստ Ազուսան շատ նման է բրենդային տիկնիկին և նույնիսկ սնունդ պատրաստելիս նա ավելացնում է վարդագույն ներկ, իսկ պատրաստի սնունդը վարդագույն ափսեներով է մատուցում: Ամեն անգամ գնելով նոր իրեր՝ կինը նրանց վրա փակցնում է Բարբիի տարբերանշանը սթիքերների տեսքով:

Զարմանալի է, բայց Ազուսայի՝ Բարբիի նկատմամբ սերը ծնվել է ոչ թե մանուկ հասակում, այլ բավականին մեծ՝ 15 տարեկանում: Այդ ժամանակ կինն առաջին անգամ տեսել է խանութում սննդի պահպանման համար աման, որի վրա պատկերված է եղել տիկնիկը։

Նրան շատ է դուր եկել վառ լանչ-բոքսը, և նա իր հավաքած ողջ գումարը ծախսել է այդ ապրանքը գնելու վրա: Առաջին բրենդային տիկնիկ Բարբին նա ունեցել է 17 տարեկանում, երբ մեկնել է ուսման ԱՄՆ։ Ժամանակի ընթացքում նրա սերը խաղալիքի նկատմամբ ավելի է մեծացել: Հիմա Սակամոտոն ավելի քան 220 տիկնիկ ունի, և մի քանի հարյուր տարբեր իրեր, որոնք կապ ունեմ Բարբիի հետ։

Բացի այդ Ազուսայի զգեստապահարանում կա մոտ 100 շապիկ 60 պայուսակ և 40 զույգ կոշիկ՝ Բարբիի ոճով: Նույնիսկ նրա սպիտակեղենի վրա է բրենդային տարբերանշանը: Բարբի է «կրում» նաև էլեկտրական և կենցաղային տեխնիկան, ինչպես նաև հերոսուհու կահույքը: Ազուսայի հավաքածուն նաև ներառում է երկու շատ հազվադեպ հանդիպող և շատ թանկարժեք տիկնիկներ, որոնց գինը 1800 դոլար է: Ընդհանուր առմամբ բոլոր իրերի վրա, որոնք Բարբիի ոճով են, նա ծախսել է 80 հազար դոլար:

Կինն իր նախասիրությունը չի համարում տարօրինակ, բայց նա չի դիմում պլաստիկ վիրաբույժների, որպեսզի ավելի նման լինի Բարբիին: Նրա խոսքով Բարբին պարզապես նորաոճության կողմնորոշիչ է, որն օգնում է երիտասարդ աղջիկներին լինել գեղեցիկ ոճային հետաքրքրիր, չէ որ այդ տիկնիկների բրենդը տարբեր մասնագիտությունների տիկնիկներ ունի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: