Ցավալի․ կյանքից հեռացել է մեծանուն հայ բարերարը․ մանրամասներ

Ցավոք սրտի, կյանքից հեռացել է մեծանուն հայազգի բարերար Հայկ Տիտիզյանը, որը տարիներ շարունակ իր նպաստավոր աջակցությունն է բերել հայ առաքելական եկեղեցուն։ Հայկ Տիտիզյանը բնակվում էր Լոնդոնում։ Նա Երուսաղեմում է լույս աշխարհ եկել։

Հետո տեղափոխվել է Լիբանան, որտեղ ուսում է ստացել, ապա աշխատել է հագուստեղենի գործի վրա, որը, ինչպես ինքն է ասում, բավականին բարդ ու չարաչար աշխատանք էր։ Նա մեծ դժվարությամբ և Աստծու օգնությամբ կարողանում է կայուն վիճակի հասնել։

Հայկ Տիտիզյանն ընտանիք է կազմել Էլիզայի հետ։ Նրանք երեք զավակ են լույս աշխարհ բերել՝ նրանց ևս դաստիարակելով իրենց հավատավոր ու հայրենասեր գաղափարներով։

Տիտիզյաններն իրենց մշտական ուշադրության են արժանացնում Հայոց մայր եկեղեցին։ Նրանք հաճախ են այցելել Հայաստան, եղել Մայր աթոռում՝ հիանալով տեղի ունեցած փոփոխություններով։

Հայկ Տիտիզյանի վախճանի մասին խոր ցավով հանյտնել է նաև Մայր աթոռը՝ նշելով, որ մշտապես հիշվելու և գնահատվելու է մեծ բարերարի վաստակը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: