Վարդուհի Վարդանյանի հարսը խոսել է իր և Սիրուշոյի հարաբերությունների մասին

Ինչպես հայտնի է, Վարդուհի Վարդանյանն իր վառ ու նվիրված բնավորության շնորհիվ բազմաթիվ հավատարիմ ու սիրելի ընկերներ ուներ, որոնց մեջ ամենասիրելիների շարքում էր Սյուզան Մարգարյանի ընտանիքը։

Չնայած տարիքային տարբերության՝ Վարդուհին ու Սիրուշոն մտերիմ ընկերներ էին Վարդուհու կենդանության օրոք, իսկ Սիրուշոն նրա ողբերգական վախճանից հետո նույն ջերմ վերաբերմունքը շարունակում էր ցուցաբերել Վարդուհու միակ զավակի նկատմամբ։

Պատահական չէ, որ Ռուբենը ամուսնանալիս հենց Սիրոշոյի ընտանիքին ընտրեց որպես քավոր և քավորկին։ Սիրուշոն մեծ հաճույքով ստանձնեց այդ կարևոր պարտականությունը։ Ինչպես երևում է, Սիրուշոն հետևողականորեն շարունակում է իր մտերմությունը ոչ միայն Ռուբենի, այլ նաև նրա տիկնոջ նկատմամբ։

Վերջերս Ռուբենի տիկնոջը հարցրել են, թե նա ինչ հարաբերություններ ունի իր քավորկնոջ՝ Սիրուշոյի հետ։ Վերջինս ի պատասխան տեղադրել է Սիրուշոյի ընտանեկան կադրերից մեկը՝ գրելով, որ իրենց հարաբերությունները լավ են։ Առավել մանրամասն՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: