«Կապանի օդանավակայանի մոտ գլխացավից ինքնազգացողությունս վատացավ, ճանապարհի մոտ մի Լվա ինքդ տեսա, կանգնեցի, որ լվացվեմ, ուշքի գամ: Մի մեքենա կար․․․»

Թաթուլ Հակոբյանը գրում է․ «Բոլորս պիտի տուն վերադառնանք։ Այսօր Կապանի օդանավակայանի մոտ գլխացավից ինքնազգացողությունս վատացավ, ճանապարհի մոտ մի Լվա ինքդ տեսա, կանգնեցի, որ լվացվեմ, ուշքի գամ: Մի մեքենա կար, վարորդը կռացած անիվն էր փայլեցնում:

— Բարև Ձեզ,- ասացի,- էս ջուրը խմելու է՞:

— Բարև Թաթուլ, չէ, ոռոգման ջուր է,- գլուխը վեր բարձրացնելով ու ժպտալով ասաց ու շարունակեց.

— Չճանաչեցիր: Փորձի հիշել: Այս աշխարհում հազարավոր մարդկանց եմ հանդիպել և ճանաչել: Մեկին մի անգամ եմ հանդիպել, մյուսին՝ շատ անգամ, ու չեմ կարող բոլորին հիշել:

— Հիշիր ուսանողական տարիները: Արաբկիրի հանրակացարանը: Մարատն եմ, մազերս սպիտակել է, փոխվել եմ, չճանաչեցիր:

— Աաաաաաա՜, հիշեցի Մարատ ջան, հիշեցի 1990-1991 թվականներ, Գյուղինստիտուտի հանրակացարանը:

— Դու չես փոխվել, քեզ տեսնում եմ հաճախ։ Ռուսաստան էի գնացել, բայց վերադարձա, երեխեքս մեծացել են: Հարցրեց ինձանից, ընտանիքից: Քանի որ լավ չէի, արագ ասացի, որ տղաս Ներքին Հանդում է ծառայում, հաճախ եմ գալիս Կապան ու հրաժեշտ տվեցի:

Հիմա, երբ արդեն լավ եմ զգում, ցավերս Կապանի բժշկական կենտրոնի բուժքույրը հանել է, ես կարոտով ու երանությամբ եմ հիշում ուսանողական տարիները, հանրակացարանը, տարբեր տեղերի ընկերներին, որոնց մի մասին այլևս չեմ հանդիպել, իսկ Մարատին հանդիպեցի 32 տարի անց: Վերադարձեք Հայաստան, պահեք/պահենք ու սիրենք Հայաստանը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: