Մարիամ Հովհաննիսյանն անդրադարձել է իր և իրենից 21 տարով մեծ ամուսնու բաժանման լուրերին

Հանրահայտ դերասաններից Մնացականյան Տիգրանի անձնական կյանքը երբեմնակի հայտնվում է հանրային ուշադրության ու քննարկումների առանցքում, քանի որ հանրային են դառնում Տիգրանի անձնական կյանքի որոշակի փուլերի փոփոխությունները։

Դեռ տարիներ առաջ Տիգրանը լուսանկարներով հայտնեց այն մասին, որ ինքը Մարիամի հետ է՝ հաստատելով կնոջից ու երեխաներից հեռանալու մասին լուրերը։ Հետո նա լուսանկարներով հայտնեց, որ վերադարձել է կնոջ ու երեխաների մոտ, որ Մարիամի հետ լինելու մոլորություն էր։

Դրանից հետո Տիգրանը նորից միավորվեց Մարիամի հետ, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք ամուսնացել են ու երեխայի են սպասում։ Մարիամի մայրանալուց հետո Տիգրանը նրան օգնում էր երեխայի հետ կապված հոգսերում։

Վերջերս Մարիամն իր հարթակում պատմել է այն մասին, որ Տիգրանի հետ տաքսի է նստել, իսկ տաքսու վարորդն ասել է, որ լուրեր են պտտվում, թե Տիգրանը Մարիամից բաժանվել է։ Մարիամն այս տեղեկությանը զուգահեռ գրել է, որ հանգիստ թողնեն իրենց, քանի որ իրենք չեն ամուսնալուծվելու։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: