«Ես գիտեի, որ ծանր կլինի, բայց որ էս աստիճան՝ չէի ենթադրի․․․» Քրիստ Մանարյանի հուզիչ հրապարակումը մայրիկին հրաժեշտ տալուց հետո

Ինչպես ավելի վաղ գրել էինք, կյանքից հեռացել է Երվանդ Մանարյանի տիկինը՝ Քեշիշյան Մերին, որը տարիներ շարունակ եղել է ամուսնու և զավակների կողքին՝ լինելով նրանց ապավենը։

Մայրիկի հեռանալը մեծ դժվարությամբ է տանում նրա տաղանդավոր որդին՝ Քրիստը։ Նա պատրաստվում է մայրիկին նվիրված նոր ստեղծագործությամբ հանդես գալ։ Մայրիկի մարմինը հողին հանձնելուց հետո Քրիստ Մանարյանը գրել է հետևյալը․

«Սիրելիներս, մեծ, մարդկային շնորհակալություն բոլորիդ՝ ցավակցությունների համար։ Ես գիտեի, որ ծանր կլինի, բայց որ էս աստիճան՝ չէի ենթադրի։ Զգացված եմ, քանզի նաև ձեր անկեղծ, ցավակցական խոսքերն են օգնում ինձ դիմանալ ու գոտեպնդվել։

Շատ ապրեք բոլորդ, իմ սիրելի, իմ անգին Մոր հոգուն լույս իջնի, ձեզ բոլորիդ էլ՝ արևշատություն, երկար կյանք ու ամուր առողջություն։ Խնայեք, սիրեք ու ամեն ինչով օգնեք ձեր հարազատներին, առանց նեղվելու, առանց հուսահատվելու, առանց տրտնջալու։ Միշտ»։ Նրան գոտեպնդող մեկնաբանություններ են ուղղել ընկերներն ու հարազատները։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: