Կարապետյանների ընտանիքը հայտնի է իր ամրությամբ, համերաշխությամբ, ներդաշնակությամբ, ընտանիքի անդամներին յուրովի գնահատելու կարողությամբ։ Այս մեծ ընտանիքում տարեդարձները դառնում են իրար արժևորելու իսկական առիթ և տոն։
Այս գեղեցիկ ավանդականությունն ու սովորույթը գալիս է ընտանիքի կին գլխավորից՝ Էթերի Կարապետյանից, որը բացառիկ նրբանկատություն է ցուցաբերում ընտանիքի յուրաքանչյուր անդամի, հատկապես տան կրտսեր զավակների՝ թոռների նկատմամբ։
Ընտանիքի անդամներն էլ արժանին են հատուցում Էթերիին՝ նրա ծննդյան տարեդարձը և օրն իսկական տոնի վերածելով։ Մայրիկի տարեդարձի առիթով նրա դուստրը տեղադրել է կադրեր՝ շնորհավորելով նրան։ Աղջիկը հավելել է, որ իրենք երջանիկ են, որ նա հենց իրենց է բաժին հասել։
Համացանցում առկա է նաև Էթերիի և ամուսնու գեղեցիկ, ռոմանտիկ պարը ներկայացնող տեսանյութ, որը նույնպես Էթերիի դուստրն է հրապարակել։ Այդ պարի և ընտանեկան արարողության այլ ուշագրավ կադրեր կարող եք դիտել կցված նյութի մեջ։