«Ձեռքը սեղմեցի ու գնացի: Այսօր Վրեժ Մարկոսյանը մահացել է: Շնորհակալություն, որ կայիր, որ կաս»

Կյանքից հեռացել է Մարկոսյան Վրեժը։ Այդ ցավալի առիթով Արմեն Մարտիրոսյանը գրել է․ «Մի օր «Տիգրան Մեծի» տնօրեն Վրեժ Մարկոսյանն իմացավ, որ Անտարեսի համար Ֆինլյանդիայից վագոնը ուշանալու է, և մենք չենք հասցնելու գրքերը տպել ու երեխեքի գրքերը կարող են ուշանալ:

Կանչեց մատակարարին ու ասաց՝ Հովիկ, մեր թուղթը պակասեցրու, Անտարեսի 11 տոննա թուղթը բարձի ու բեր, էդ թղթով երեխեքի գիրք է տպվելու:

Այդ դեպքից հետո մոտ տասը տարի չէինք շփվել, զանգեցի, գնացի մոտը, մենակ չէր: Ասացի՝ խոսելու բան ունեմ հետդ, պարոն Մարկոսյան:

— Արմեն, ասա, էս իմ դասարանցին է, իրենից բան չունեմ թաքցնելու:

Ասացի՝ շնորհակալ եմ, պարոն Մարկոսյան, ինձ համար այ սենց բան ես արել: Ասաց՝ ես չեմ հիշում, որ տենց բան արած լինեմ: Ձեռքը սեղմեցի ու գնացի: Այսօր Վրեժ Մարկոսյանը մահացել է: Շնորհակալություն, որ կայիր, որ կաս»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: