«Հարգելի պ-րն Նիկոլ Փաշինյան ջան, Ձեր թիկունքին շատերս ենք կանգնած, պարզապես Ձեզ մի խնդրանք․․․»

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է ունեցել լրատվական միջոցների ներկայացուցիչմերի հետ։ Լրագրողներից Հռիփսիմե Ջեբեջյանը հարց է հնչեցրել վարչապետի մեղքի ու այդ մեղքը քավելու եղանակի մասին։

Իր հարթակում այս հարցին Նիկոլ Փաշինյանի տված պատասխանը գրելով՝ Հայկ Թորոյանը գրում է հետևյալը․ «-Ամենամեծ պատիժն այն է, որ այս ամենը թափվել է իմ գլխին,- Նիկոլ Փաշինյան։

Հ.Գ. Հարգելի պ-րն Նիկոլ Փաշինյան ջան, Ձեր թիկունքին շատերս ենք կանգնած, պարզապես Ձեզ մի խնդրանք՝ երբեք չհուսահատվեք և ամենա կարևորը Ձեզ շրջապատող անձանցից մաքրեք բազմաթիվ առնետների, որոնք ոչ միայն առնետներ են, այլ ամենուրեք պետական կառույցներում առաջ են բերում իրենց առնետ ազգականներին և Ձեր հասցեին վիրավորանք հասցնող ոչնչություններին մեծ արտոնություններ են տալիս։

Իսկ Ձեր գլխին թափված այս 20-տարվա հավաքված չարիքը, միասին կհաղթահարենք։ Անկեղծ եմ ասում, չգիտեմ ով, բայց ես Ձեզ հետ եմ, մինչև վերջ»,- իր գրառումը եզրափակել է Հայկ Թորոյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: