«Մեր ընտանիքը․ ես ու քույրս դեռ դպրոց չենք գնում, մեր սեփական տան հետևը անտառ ա, թեև ապրում ենք քաղաքի կենտրոնում․․․» Քրիստ Մանարյանի մանկության հուզիչ պատմությունը

Քրիստ Մանարյանի մայրը հեռացել է երկրային կյանքից։ Արտիստը մեծ սիրով է խոսում մոր մասին։ Նա տեղղադրել է իր մանկության լուսանկարը, որտեղ իրենց ընտանիքն իր ամբողջական կազմով է, իսկ լուսանկարին կից գրել է հետևյալը․

«Մեր ընտանիքը․ ես ու քույրս դեռ դպրոց չենք գնում, մեր սեփական տան հետևը անտառ ա, թեև ապրում ենք քաղաքի կենտրոնում, հայրս զբաղվում ա կինոյով, մայրս սիրում ա մեզ անսահման ու համեղ բաներ ա թխում ու եփում։

Հայրս չի ցանկացել, որ մայրս այլևս աշխատանքի գնա, մայրս դուրս ա եկել Հայկոոպից: Հարուստ չենք, միջին վիճակագրական, երևանյան ընտանիք ենք, տանը միշտ ուրախ տրամադրություն ա տիրում, մորս ուշքը գնում ա երաժշտության համար։

Ինձ սովորեցնում ա անգլերեն հանրահայտ երգերի բառերը, ինքը նա յա, ով ինձ համար բացահայտել ա Բիթլզը: Ես սիրում եմ մեր կյանքն ու իմ ընտանիքը, ես դեռևս երջանիկ եմ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: