«Ալիևը հայտարարում է, որ մոտ 450 խաղաղապահի մեքենա է անցել այս ընթացքում` էնպես որ, սուտ ենք ասում, թե փակ է

Միքայել Նահապետյանը գրում է․ «1. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը: 2. Ռուսասատանը ՄԱԿ-ի ԱԽ-ում ասում է, որ «մասնակի է փակ»։ 3. Ալիևը երեկ հայտարարում է, որ մոտ 450 խաղաղապահի մեքենա է անցել այս ընթացքում` էնպես որ, սուտ ենք ասում, թե փակ է։ 4. Արցախը ոչ մի կերպ ու ոչ մի քայլով չի արձագանքում սրան։

Տեսական երկու տարբերակ կա` Ա) Ռուսները նորմալ ապահովում են արցախահայերին, իսկ էն դատարկ վիտրինաներ, կտրոններ, ցուրտ ու մութ տներ, բան, մեր հիվանդ երևակայության արդյունքն ա։ (Ինչը բնականաբար զառանցանքի ժանրից է): Բ) Ռուսները նորմալ ապրում են, ուտում-խմում ու տեսականորեն կարան հանգիստ նստած սպասեն մինչև վերջին մարդը սովամահ լինի։

Երրորդ տարբերակ չկա։ Հիմա, եթե ռուսների կալոնաները հայերին կերակրելու համար չեն, ապա ցանկացած ողջամիտ առաջնորդի խնդիրը պիտի լինի սուս-փուս, առանց քաղաքական բոցաշունչ ելույթների, տո մի բան էլ խորը հարգանքով կտրել էդ կալոնաների պորտալարը, որ սոված ռուսները զանգեն ՄԱԿ-ում իրենց ներկայացուցչին ու ասեն, որ «այ հիմա հաստատ չի շնչում, ի՞նչ անենք»։

Իհարկե կա նաև այլընտրանքային տարբերակ` Ռուբեն Վարդանյանը կարող է իր դժգոհությունների նոտան գրավոր ձևակերպել ու ուղարկել Մոնակոյի իշխանին, որ նա ռուսական ռուլետկաները իր երկրում դրած ապերախտաբար մանդատ չի տալիս ռուս խաղաղապահներին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: