Խորհրդային շրջանի հայազգի ռեժիսոր և դերասան Պավել Արսենով Հովհաննեսը իր կենսագործունեության ընթացքում տասնամյակներ շարունակ զարգացրել է նախ խորհրդային, ապա ռուսական ֆիլմարտադրությունը։ Ծնվել է 1936 թվականի հունվարի 5-ին Թբիլիսիում։
Սովորել է երկրաբանահետախուզական ինստիտուտում, ավարտել ՎԳԻԿ-ի ռեժիսորական բաժինը (1963, Գրիգորի Ռոշալի արհեստանոց)։ Մինչ ՎԳԻԿ-ում սովորելը աշխատել է «Գրուզիա-ֆիլմ» կինոստուդիայում՝ գիտահանրամատչելի ֆիլմերի մոսկովյան ստուդիայում։
1962 թվականից՝ Գորկու կինոստուդիայի տնօրեն։ Նկարահանվել է «Մեր թաղի ձայները» ֆիլմում (ռեժիսոր՝ Յուրի Երզինկյան)։ Նրան շատերը, հատկապես հայերը մինչ օրս էլ հիշում ու ճանաչում են «Եռանկյունի» ֆիլմի իր հայտնի դերակատարման շնորհիվ։
Նա է նաև հանրահայտ «Հյուրն ապագայից» ֆիլմի ռեժիսորը։ Ֆիլմը հիմա էլ մեծ դիտողականություն ունի։ Հինգ մասից բաղկացած այս գիտաֆանտաստիկ ֆիլմը նկարահանվել է «Հարյուր տարի առաջ» գիտաֆանտաստիկ պատմվածքի հիման վրա։
Պավել Արսենովը մահացել է 1999 թվականի օգոստոսի 12-ին Մոսկվայում։ Նրան ամփոփել են ռուսական Շչերբինսկի գերեզմանատանը։