Հայտնի արտիստուհի Աստղիկ Ալավերդյանը ներկայումս հաջողակ և օրինակելի բիզնես տիկին է, որը կարողանում է համատեղել բիզնես գործունեությունը ընտանեկան հոգսերի հետ։ Աստղիկը իր անցած ուղու մասին քիչ է խոսում, բայց հաճախ է շեշտում, որ իր ունեցածին աստիճանաբար ու մեծ ջանքերով է հասել։
Աստղիկը հրապարակում է արել՝ պատմելով, թե ինչպես է առաջին աշխատավարձը տնօրինել, որքան է կազմել այն՝ փորձելով իր պատմությամբ մոտիվացնել հաջողության հասնել ցանկացողներին։ Նա գրել է․
«2005 թվականին 19 տարեկանում երբ ընդունվեցի հեռուստատեսություն՝ ամսական աշխատավարձս 100$ էր, դա այն ժամանակ այնքա՜ն մեծ գումար էր ինձ համար։ Ես մոտակա ամիսների համար մի մեծ ցուցակ էի կազմել, որ պետք է անեի իմ աշխատած գումարով։
Ցուցակիս միջից գնալովպակասում էին կետերը, արդյունքում ես կամաց — կամաց հասնում էի իմ փոքրիկ երազանքներին։ Ինչ եմ ուզում ասել, որ երբեք չդադարես երազել , երազանքներն իրականանում են եթե դրանց հավատաս»,- իր գրառումը եզրափակել է Աստղիկը։