«Պատահական չէ, որ այս շերտն էր, որ թույնով ընդունեց հեղափոխության առկա փաստը»

Լևոն Շիրինյանը գրել է․ «Դարեր շարունակ հայությունը չունենալով բավարար ուժ օտար տիրապետությունից ազատագրվելու համար և չկարողանալով համախմբվել, չկարողանալով նաև ստեղծել քաղաքական բարձր գիտելիքներով օժտված վերնախավ,որոնել է, նման վիճակում, այլ օտար խոշոր տերությունների հովանավորությունը։ Այդ ընթացքում նրա մոտ որոշակի չափերով աղճատվել է ազատության ու անկախության ներազգային ձգտման իրական արժեքը։

Այս վերջին հանգամանքն է, որ դարձավ Առաջին հանրապետության կործանման գլխավոր պատճառ, որը երկու տարում դարձել էլ կայացած պետություն բոլոր պարամետրերով։ Այն պայթեցվեց առաջին հերթին ներսից` ռսաստրուկ բոլշեվիկ տականքի ջանքերով /Անաստաս Միկոյան և այլք/, որոնք չէին ընդունում Հանրապետության գոյության օբյեկտիվ ու բնական հիմքերն ու իրավունքը՝ հօգուտ ռուս-թուրքական եղբայրության։ Սրանք ժամանակին աճեցրին իրենցից ոչ պակաս ստրուկ պատմաբան կոչված զեղծարար դոկտորների ու ակադեմիկոսների մի ստվար բազմություն։

Ստվերում մնաց անկախության և ազատության սրբազան զգացմունքների ու գաղափարների ուսումնասիրությունն ու խորքային հետազոտումը: Ամեն ինչ հանգեցվեց պարզունակ ու կործանարար «ռուսական օրիենտացիայի» քարոզչությունը։ Ասեմ, որ ԲՈՒՀ-երի համակարգում և Ակադեմիական միջավայրում այս առումով շատ բան չի էլ փոխվել։ Պատահական չէ, որ այս շերտն էր, որ թույնով ընդունեց հեղափոխության առկա փաստը։

Մինչդեռ Հայաստանն օբյեկտիվ հանգամանքների բերումով ու հեղափոխության ծնած պահանջներով գնում է ազատության հրաշք-թռչունի /ֆենիքս/ հետևից ու անկախության հիմքերի ամրապնդման ճանապարհով։ Հիմքը ,բնականաբար, առաջին հերթին թաքնված է Համահավաք հայության ներքին կարողականության կազմակերպման մեջ` հայ ՄՏՔԻ (լազերային +քվանտային ֆիզիկա և այլն) ու ԲԱԶԿԻ միասնության մեջ, նոր միայն հուսալի դաշնակիցների հետ հարաբերությունների հաստատման: Եվ սա անշրջելի գործընթացը է,ժամանակի նոր զգացողություն»

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: