«2020 թվականից ի վեր միակ բարի լուրն էիր, որ ստիպեց ինձ ապրել․․․» հերոսածին Աստղիկ Գալեյանի հուզիչ գրառումը

Հերոսածին մայրիկ ու մտահոգ քաղաքացի Գալեյան Աստղիկի ու նրա ընտանիքի համար 2020 տարվա աշոևնը ողբերգական էր։

Ընտանիքի լուսավոր ներկայացուցչի՝ Մխիթարի անմահանալուց հետո ընտանիքը երկար ժամանակ չի կարողանում հաղթահարել կորստի կսկիծը։

Այն հասկանալիորեն անհաղթահարելի է։ Լինելով ուժեղ անհատներ՝ Մխիթարի ծնողները նոր զավակ լույս աշխարհ բերելու որոշում են կայացրել։ Զավակը տղա է եղել։ Ընտանիքի կրտսեր զավակը լույս աշխարհ է եկել անցնող 2022 թվականին։

Փոքրիկը դարձել է ընտանիքի հիմնական հույսն ու լույսը։ Մայրը՝ Աստղիկը, իր հարթակում պատմել է իր ապրումների, նորածին զավակի ծնունդով կյանքին նոր իմաստ հաղորդելու ու վերստին ապրելու հաստատակամության մասին։

Փոքրիկ տղան արտաքնապես բավականին նման է Մխիթարին։ Մայրը խոստովանում է, որ որդու մահվանից հետո միայն նոր զավակի ծնվելու մասին լուրն է իմաստավորել նրա կյանքը ու ապրելու ուժ տվել։ Գալեյան Աստղիկը այժմ ապրում է իր տղայի ու դստեր համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: