«Ոչ մի տեղ հեշտ չի կյանքը․․․ մարդիկ ապրում են՝ վախենալով, որ մի օր կկորցնեն ամեն ինչ․․․» ուշագրավ փաստեր

Անի Խուդոյանը գրում է․ «Չնայած այս օրերին խոսելու ցանկություն ընդհանրապես չկա, բայց ուզում եմ կիսվել ձեզ հետ Շրի Լանկայից ստացած փորձով, միգուցե օգտակար ու հետարքիր լինի։ Ոչ մի տեղ հեշտ չի կյանքը։ Շրի Լանկան ամբողջությամբ շրջապատված է Հնդկական օվկիանոսով ու ամեն օր այստեղ ուժեղ ցունամիի վտանգ կա, մարդիկ ապրում են՝ վախենալով, որ մի օր կկորցնեն ամեն ինչ, քանի որ 2004 թվականին երկրաշարժի արդյունքում սկսված ցունամիի պատճառով շուրջ 34000 մարդ է զոհվել։

Օվկիանոսն ու ծովամթերքը մարդկանց գոյատևման կարևոր պայմանն են, բայց, Հնդկական օվկիանոսն իրեն մոտ չի թողնում անգամ տեղի բնակիչներին։ Հազարավոր տուրիստներ կան այսօր այստեղ, բայց օվկիանոսում լողացող մարդ չեք կարող գտնել, ալիքներն այնքան ուժեղ են, որ եթե անգամ փորձում եք մի փոքր առաջ գնալ, անմիջապես ձեզ հրում է հետ։

Մարդիկ շատ են տարբերվում Եգիպտոսում, ԱՄԷ-ում բնակվող մարդկանցից, այստեղ շատ ավելի ազնիվ են, այստեղ կապ չունի դու օտարերկրացի ես, թե բնիկ, ամեն ինչ նույն գնով է վաճառվում, նույն վերաբերմունքն է կարծես։ Կանայք երեխաները քեզ կարող են տեսնել ժպտալ, մոտենալ, ծանոթանալ, պարտադիր հարցնել, թե որտեղից ես, անգամ հրավիրել իրենց տուն։

Կրթության ցածր մակարդակը, սակայն, շատ է խանգարում զարգանալուն, օրինակ, այստեղ հոսանքի խնդիր կա, շատ խանութների լույսերն աջատված են, միացնում են միայն այն դեպքում, երբ մարդ է մտնում, հաճախակի լինում են անջատումներ։

Այստեղ եկած տուրիստների հանդեպ չափազանց հոգատար են մարդիկ, քանի որ գիտեն, որ իրենց պետության գոյատևման կարևոր բաղադրիչն է տուրիզմը։ Հետևաբար, եթե օրինակ դուք խանութում, կամ գնացքի տոմսի համար հերթ եք կանգնում, ձեզ խնդրում են մոտենալ առանձին տեղ, որպեսզի նեղություն չքաշեք հերթ չկանգնեք։

Զբոսաշրջիկների մեծ մասը երկրում շրջում է «տուկ-տուկ»-ներով, սրանք փոքր մեքենաներ են, վճարը մոտավորապես մեկ կմ-ը 100 դրամ։ Բայց ամենամատչելի փոխադրամիջոցն այստեղ գնացքն ու ավտոբուսներն են, օրինակ, գնացքով կարող եք գնալ 40-60 կմ ու վճարել 200-300 դր։ Գնացքն նստելն այստեղ պարտադիր է, քանի որ ամբողջ ընթացքն անցնում է անտառների ու քաղաքների միջով, որտեղ աննկարագրելիի տեսարաններ են բացվում։

Մարդիկ սովորել են ապրել կենդանիների հետ, բայց հատկապես կապիկների, փղերի ու կրիաների հանդեպ շատ հոգատար են։ Դե զբոսաշրջիկներն այստեղ գալիս է նաև այս կենդանիներին տեսնելու, սիրելու համար։
Այստեղի մրգերի մեծ մասը մեզ մոտ չկան, որոնք էլ, որ կան շատ են տարբերվում տեսքով, անանասներն ավելի փոքր են, կոկոսները՝ նարնջագույն են, եթե գաք, անպայման բոլորից պիտի փորձեք։ Երբ էլ որոշեք այստեղ գալ, խնդիր չի, միշտ ամառ է, թեպետ հիմա անձրևներ են լինում , բայց մեր անձրևների նման չեն այս անձրևները, պարզապես երկնքից տաք ջուր է կաթում։ Ուղիղ չվերթ չկա , որքանով , որ տեղյակ եմ, Երևանից գալու եք Շարժա, այնուհետև Շարժայից՝ Կոլոմբո՝ Շրի լանկա»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: