Ո՞վ է վարչապետի ուղերձի ժամանակ Արփիի կողքին կանգնած տղա երեխան․ ուշագրավ մանրամասներ

Ստելլա Սարուխանյանը գրում է․ «2023-ին խոստանում եմ այցելել 200 գյուղ, շեշտս կդնեմ դատարկվող ու մահամերձ գյուղերի վրա։ Ինչո՞ւ եմ տարիս սկսում այս լուսանկարով։ Գիտեք, որ ես երբեք չեմ անդրադառնում չար մարդկանց բացասական գրառումներին, բայց բացառության կարգով գրեմ։

Երբ շատերը հայրենիքը փրկում էին Դուբայ-Եգիպտոսներում, երբ ԱՅԼ կանայք վարսավիրանոցներում ժամ էին ամրագրում, շոպինգ էին անում։ Այդ նույն ժամանակ ես ու Արսինե Սահակյանը ձեր աջակցությամբ ու օգնությամբ հեռավոր, սահմանապահ գյուղերի(թվով ութ գյուղ, մոտ 200հոգի) բալիկներին մայրաքաղաք էինք բերում, որ տոնածառը տեսնեն, թատրոն, թանգարան ու մոլլ գնան, ֆուդ կորտում ճաշեն, փայտիկով սուշի ուտեն, ԱԺ այցելեն ու ՀՀ կառավարություն, հանդիպեն պատգամավորների ու Վարչապետի հետ։ Եվ վերջապես մայրաքաղաքը տեսնեն։

Մի խումբ ոչ բարի մարդիկ (էստեղ ձեր ուզած բառը կարդացեք) քննադատեցին ինձ ու Արսինեին, որ Լաչինի միջանցքը փակ է, դուք այդպես դավաճանում եք հայրենիքը և այլն։ Արդյոք իրավունք չունեին այս բալիկները, որոնց մեջ և զոհվածների երեխաներ կային, և տարհանված ընտանիքների, արդյոք նրանք մեղավոր են։

Լուսանկարում Վարչապետի ընտանիքն է և պատերազմից հետո Բնունիսում վերաբնակեցված Գագիկը։ Պատկերացնում եք չէ՞ Գագիկի սիրտը ոնց էր բաբախում, աշխարհը ոնց է փոխվել նրա հոգում? Դե դուք ասեք, արժանի էին այս երեխաները, թե ոչ։

Վարչապետի ու տիկին Աննայի արված ու արվող գործերի մասին շատ բան չեմ գրել մինչև հիմա, բայց այսօրվանից սկսած մի տուփ սերմ էլ տամ գրելու եմ։ Ու առհասարակ ես ինձ տերն եմ զգում երկրիս, և այն ինչ անում եմ, անում եմ նրանց, ՁԵՐ ու իմ անունից։ Ես ապրում եմ ՀԱՆՈՒՆ։ Տիկին Աննա Հակոբյանի շնորհիվ ունեմ տարվա առաջին այցելությունս հեռավոր գյուղ, որի մասին կպատմեմ առաջիկայում։

Հայաստանի հանրապետությունում գործող 100-ից ավել կուսակցություններից որևէ մեկը թող ասի, թե որևէ գյուղ է ցանկացել գնալ, հանդիպում ունենալ գյուղացիների հետ, մի ծառ տնկել, մի կտոր հաց կիսել գյուղացուս հետ, խնդիրները քննարկել, լուծումներ առաջարկել։ Ես էլ մերժել եմ։ Չեն դիմել։

Այժմ էլ պատրաստ եմ համագործակցել յուրաքանչուրիդ հետ, տրամադրել անհրաժեշտ ինֆորմացիա, եթե կարիքը լինի անգամ այցելել ձեզ հետ տվյալ գյուղեր։ Հայեր ջան մեր ուժն ու հզորացումը մեր միասնության, նվիրման ու համախմբման մեջ է։ Մի բաժանվեք ճամբարների, քանզի մելիքությունների վերածելով են ժամանակին կործանել Հայաստանը։ Եկեք նոր տարին սկսենք նոր էջից, մտածենք նորովի, ապրենք այնպես, որ մեր սերունդները հպարտությամբ հիշեն մեզ, ոչ թե անեծքով»։

Рейтинг
( 9 оценок, среднее 4.56 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: