Շուշի՜, իմ սեր․ Աստղիկ Ալավերդյանը դստեր մասնակցությամբ շատ հետաքրքիր տեսանյութ է հրապարակել

Աստղիկ Ալավերդյանը, ինչպես ինքն է խոստովանում և հաստատում է ամուսինը, բավականին խստապահանջ ու սկզբունքային մայր է։ Նա հստակ է երեխաների դաստիարակության հարցում։ Աստղիկը դեռ մանկուց երեխաների մեջ զարգացնում է կամքի ուժը։

Աստղիկը մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչպես է դստերը կամքի փորձության ենթարկում։ Փորձության էությունն այն է, որ երեխան պետք է դիմադրի սիրելի ուտելիքն ուտելու գայթակղությանը։

Աստղիկը Շուշիի դիմաց ափսեով դնում է նրա սիրելի ուտելիքը։ Ապա պատվիրում է այն չուտել մինչև ինքը կգա՝ խոստանալով միասին ուտել այն։ Շուշին մինչ մայրիկի գալը հարցնում է, թե կարո՞ղ է արդյող թաքուն ուտել։ Աստղիկը պատասխանում է․ «Դու որոշիր»։

«Որոշեցի»,- բացականչում է Շուշին և ուտում է երկու կտոր սիրելի ուտելիքց։ Երբ մայրը վերադառնում է, Շուշին անկեղծորեն խոստովանում է, որ մեկը կերել է։ Այս հետաքրքիր տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: