«Արցախին էնքան են բլոկադայի մեջ պահելու, մինչև կամ Նիկոլը միջանցք տա Ալիևին, կամ ԼՂՀ -ին իր ԱԺ-ով որոշում կայացնի մտնել ՌԴ կազմ»

Անդրանիկ Պողոսյանը գրում է․ «Հայաստանը Արցախի համար 7000 զոհ 90 -ականներին է տվել, 6000+ զոհ էլ դրանից հետո , չհաշված թե քանի ջահել տղա է հաշմանդամ դարձել, որոնց սկի հավուր պատշաճի հաշմանդամության կարգ չեն տվել, որպեսզի սոված չմնան։ Էդ ընթացքում էլ 20 տարուց ավել Հայաստանի ղեկավար արցախցիների ենք ընտրել, որպեսզի Արցախը շատ այլ ՀՀ մարզերի պես հետին պլան չմղվի, 30 տարի էլ ամեն ձև տեղավորվել ենք, որ մի բան պակաս պտի ունենանք, բայց պտի զենք ունենանք, որպեսզի Արցախը պահենք, ես էլ իմ փայ ինձ ինչ հիշում եմ Արցախի սահմաններին եմ եղել։

Հիմա Արցախը շրջափակման մեջ է ու էդ հարցը սաղին էլ մտահոգում է, մարդ կա դրա համար 3 րոպեն մեկ թազա ստատուս է գրում, մարդ էլ գիշեր-ցերեկ մտածում, ելք է փնտրում, ու անճարությունից խելագարվում է, բայց լուռ, իր մեջ էդ ցավը տանելով։ Հիմա ես էդ թեմայով ոչ մի բան չունեմ գրելու, որովհետև չեմ ուզում գրեմ , զուտ թրենդից ետ չմնալու համար։ Ուզում եմ ռեալ ելք գտնեմ, նոր գրեմ, իմ պատկերացրած ելքը առաջարկեմ, բայց չկա, որովհետև շատ լավ հասկանում եմ, որ Արցախին էնքան են բլոկադայի մեջ պահելու, մինչև կամ Նիկոլը միջանցք տա Ալիևին, կամ ԼՂՀ -ին իր ԱԺ-ով որոշում կայացնի մտնել ՌԴ կազմ։

Երկու տարբերակին էլ բնականաբար դեմ եմ, որովհետև միջանցք տալով ոչ միայն Արցախը չենք փրկի, այլ նաև Հայաստանը կկործանենք, իսկ Արցախի համար 13 000+ հայրենասեր մարդկանց արյուն չի թափվել, որ վերջում գնա հասնի Ռուսին կամ որեւէ մեկ ուրիշի։ Հիմա հարց` ես որպես ՀՀ քաղաքացի ի՞նչ կարամ էս պահին անեմ Արցախի համար, որ չեմ անում։ Մարդ կա, որ էս հարցի պատասխանը ռեալ ունի, կարա պատասխանի ու իրա պատասխանով նաև հիմնավորի, որ տվյալ արարքը Արցախին օգուտ ա տալու ու վնաս չի տալու։ Ե՞թե կա տենց պատասխան, ասեք անեմ։

Իմ մահը կփրկի՞ Արցախը, եթե հա, ասեք՝ ես էլ իմ համար Եռաբլուրում հող պատրաստեմ։ Եթե չունեք ռեալ պատասխան, ուրեմն սեփական ազգին թուրք ասելով մի զբաղվեք, ոչ տոնածառի համար, ոչ սայլուտի, ոչ սեղանի , ոչ ուտել խմելու, ոչ էլ առավել ևս կենդանիների համար գումար հավաքելու։ Որովհետև եթե էդ ամենը դնենք ու հենց հիմա բացառենք, ոչ մեկ Արցախի ճանապարհը չի բացելու։ Անիմաստ իրար «թուրք» ասելու, իրար հանդեպ չարությամբ լցվելու փոխարեն գոնե էս պահին սկսեք իրար գնահատել ու իրար հանդեպ սրտացավությամբ լցվեք, իրար հանդեպ հոգ տարեք, մի գուցե դա փրկի Արցախն ու Հայաստանը»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: