Անպայման լսելու․ Խորեն Լևոնյանի նոր երգի պրեմիերան ու պատգամը

Խորեն Լևոնյանի վթարի ենթարկվելու լուրերից հետո արտիստը նորությամբ է հանդես եկել։ Նա իր կողքին հավաքված երաժիշտների ու այլ արտիստների հետ միասին հերթական լսելու ստեղծագործությունն են ներկայացրել, որը վերնագրված է «Փորձիր ժպտալ»։

Երգի վրա այս անգամ ևս աշխատել են Ղարիբյան Իշխանը, Աթայան Տիգրանն ու Լևոնյան Խորենը։ Ստեղծագործության ներկայացման պրոդյուսերները Լևոնյան Խորենն ու Ասպետ Շերմազանյանն են։ Ընդ որում, վերջինս նաև տեսահոլովակի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է։

Այս ստեղծագործական խմբի ներկայացրած ստեղծագործությունները հիմնականում մռայլ ու դժվարին ներկայի, բայց լուսավոր ու հույսով լի ապագայի, չհանձնվելու մասին է։ Պատահական չէ, որ ստեղծագործությունների ընդհանուր հավաքածուն վերնագրված է «Հույսի ալբոմ»։

Իր հարթակում այս ստեղծագործությունը ևս տեղադրելով՝ Խորեն Լևոնյանը պատվիրել է իր հեևորդներին անպայման լսել այն՝ կարևորելով ստեղծագործության հիմնական գաղափարը։ Դուք ևս կարող եք ունկնդրել ստեղծագործությունը ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: