Տարոն Մարգարյանը Սուսաննա և Անդրանիկ Մարգարյանների տղան է։ Նա իր հոր նման ընտանեկան հայկական ավանդույթների կրողն ու փոխանցողն է։
Բարձր դասելով ընտանեկան ինստիտուտն ու արժեքները՝ հայրենակիցների Ամանորը Տ․ Մարգարյանը հենց ընտանեկան լուսանկարով է շնորհավորել։ Տարոն Մարգարյանն ընտանիք է կազմել Գոհար Սարգսյանի հետ։
Շատերի համար է նրանց ընտանիքն օրինակ ու չափանիշ։ Նրանք վեց զավակներ են լույս աշխարհ բերել՝ հինգ տղա ու մեկ աղջիկ։ Նրանց զավակներն այսօր իրենց հետթին իրենց ընտանիքներն են կազմել։
Քաղաքական գործիչներից Տիգրան Ավինյանը ևս հայրենակիցների Ամանորը շնորհավորելու համար ընտանեկան լուսանկար է հրապարակել։ Տիգրան Ավինյանն ընտանիք է կազմել Մարիամ Պահլավունու հետ։ Նրանք երեք զավակներ են լույս աշխարհ բերել։
Ընտանեկան լուսանկար հրապարակելու եղանակով ամանորյա շնորհավորանք է հրապարակել նաև Ալեն Սիմոնյանը, որի համար նախորդ տարին հատկապես կարևոր էր, քանիզ լույս աշխարհ եկավ նրա որդին։